Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Մեր հուսահատությունը փոխենք հավատով, մեր վախը՝ վստահությամբ, մեր անորոշությունը՝ միասնականությամբ

Մեր հուսահատությունը փոխենք հավատով, մեր վախը՝ վստահությամբ, մեր անորոշությունը՝ միասնականությամբ
19.11.2025 | 18:26

Մենք բոլորս ուզում ենք փոփոխություն, բայց կա մի բան, առանց որի ամեն ինչ դատապարտված է ձախողման՝ դա հասարակության հոգեբանական պատրաստվածությունն է։ Մարդկանց վախերը, կասկածները, անորոշությունը հաճախ անտեսանելի են, բայց հենց դրանք են կանգնեցնում ամենաանհրաժեշտ քայլը։ Երբ մենք չենք հավատում մեր ուժերին, երբ չենք վստահում ոչ ոքի՝ ամեն ինչ կանգ է առնում։

Հոգեբանական կայունությունը, դիմադրելու ունակությունը, արդար ու արժանապատիվ հաղորդակցությունը, բաց և անկեղծ խոսքը՝ սա էլ այն անտեսանելի, բայց ամուր հիմքն է, որի վրա կարող է կառուցվել մեր հասարակության ապագան։

Փոփոխությունը սկսվում է քեզանից, սկսվում է այսօր, սկսվում է հիմա՝ փոքր քայլերով, բայց համախմբված ու հաստատակամ։

Մեր հուսահատությունը փոխենք հավատով, մեր վախը՝ վստահությամբ, մեր անորոշությունը՝ միասնականությամբ։

Փոփոխությունը հնարավոր է, եթե մենք պատրաստ ենք հոգեպես դիմակայել և կառուցել այն միասին։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 7277

Մեկնաբանություններ